Home

Feb. 13th, 2008

Russell, Anderson, Shveyk

Ռեպորտաժ Երկիր Մեդիայից

Երեկ մարկանց մի ոչ մեծ խումբ պիկետ էր կազմակերպել մի շենքի դիմաց (երևի նախընտրական շտաբ էր), որտեղ գտնվում էր ԼՏՊ–ն ։ Ցուցարարները բռնած ունեին հակալևոնական պաստառներ և բավականին հանգիստ կանգնած էին (համենայնդեպս այդպես երևաց հեռուստառեպորտաժից), շուրջը կային նաև ոստիկաններ։ Հետո ԼՏՊ–ն դուրս եկավ և սկսեց բանակցել ոստիկաններից մեկի հետ և պահանջել, որ ցրեն ցուցարարներին։ Ոստիկանի այն հարցից հետո, թե ինչո՞ւ պիտի ցրեն, եթե մարդիկ ընդհամենը հանգիստ կանգնած են, ԼՏՊ–ն սպառնաց, որ իրենք ունեն այդտեղ գտնվող բոլոր ոստիկանների նկարները և որ 10 օր հետո նրանք բոլորը պատասխան են տալու (այսինքն՝ պատասխան են տալու խաղաղ ցույցը չցրելու համար)։
Պարզ է, թե սա ինչպես է պայքարելու իր ընդդիմախոսների դեմ, եթե ընտրվի։

P.S. Հարգելի ԼՏՊ–ի կողմնակիցներ, խնդրում եմ նկատեք, որ ես չեմ ասում, թե այսօրվա իշխանությունը շատ տոլերանտ է, ուղղակի ձեր պաշտպանած ԼՏՊ–ն էլ նույն զիբիլն է։

Oct. 24th, 2007

Russell, Anderson, Shveyk

Զարմանում եմ

Ես հաճախ զարմանում եմ, թե ինչու մեր լիբերալների այն մասը, որը ընտրելու է ԼՏՊ–ին, նրա փոխարեն չի ընտրում Պարույրին, չէ՞ որ այն գաղափարներն ու հատկանիշները, որոնց համար նրանք ընտրելու են ԼՏՊ–ին, Պարույրի մոտ ավելի շատ են ու վառ արտահայտված։

Oct. 4th, 2007

Russell, Anderson, Shveyk

Սկսեմ

Այսօր քաղաքական երկու ճամբարները, և՛ իշխանական և՛ Տեր–Պետրոսյանական, որպես իրենց նախընտրելիության ապացույց բերում են տրամաբանությունից բավականին հեռու փաստարկներ։

Իշխանության փաստարկ – "Մեր օրոք մի քանի տարի շարունակ գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, իսկ երկրի բյուջեն ավելացել է ութ անգամ"

Նկատենք, որ բոլորովին ապացուցված չէ և նույնիսկ անապացուցելի է, որ նախորդ իշխանությունների օրոք նման աճ չէր լինի։

ԼՏՊականների փաստարկ – "Մեր օրոք կոռուպցիա թեև կար, բայց այսքան համատարած չէր, իսկ ընտրախախտումները անհամեմատելի քիչ էին"

Նկատենք, որ բոլորովին ապացուցված չէ և նույնիսկ անապացուցելի է, որ կոռուպցիան և ընտրախախտումները չէին հասնի այսօրվա մակարդակին, եթե նույնիսկ նախորդ իշխանությունը մնար, չէ՞ որ դժվարը սկսելն է։

Եվ զարմանալի է, որ բազում մարդ, նաև կրթված ու բանիմաց, ուտում են այս փաստարկների կուտը ու քննարկում են ու վիճում են ու ապացուցում են ու հերքում են նույն այս անիմաստ փաստարկները։