Home

Dec. 17th, 2007

Russell, Anderson, Shveyk

Լավագույն տարբերակը

Ենթադրենք մի օր Ալիեվ կրտսերը, բուռն գիշերվանից հետո արթնանալով շատ բարձր տրամադրությամբ, ասում է

"Սիրելի հայեր (արդեն խնդալու ա), որոշել եմ Ղարաբաղյան հարցում համաձայնվել ձեր համար լավագույն տարբերակին, Ղարաբաղը ստանում է անկախություն ԼՂԻՄ+Քելբաջար+Լաչին սահամաններում, մենակ թե թողեք էս մեր խեղճ փախստականները հետ գան իրանց տները ու սրանից հետո հաշտ–համերաշխ ապրելու ենք"։

Դե պարզ ա, մենք մի հատ ուշաթափվում ենք անսպասելիությունից հետո ուշքի ենք գալիս ու մի հատ էլ ուշաթափվում ենք հրճվանքից հետո քեֆ–ուրախություն, տաշի–տուշի, պրեզիդենտի շնորհավորական ուղղերձ, փախստականների վերադարձ և այլն։

Բոլորիս հայտնի է մեր և ադրբեջանցիների ծնելիության մակարդակների տարբերությունը և 50 տարի անց Արցախում և հարակից շրջաններում հայ։ադրբեջանցի 9։1 հարաբերակցությունը դառնում է 5։5, իսկ եվս մի 50 տարի հետո 1։9 և ինքնաբերաբար տարածաշրջանը կորցնում ենք։

Կասկածներ ունեմ, որ մոտավորապես նույն սցենարով ենք կորցրել մեր հայրենիքի մեծ մասը։

Էս էլ մեզ լավագույն տարբերակ։

Oct. 27th, 2007

Russell, Anderson, Shveyk

Ընդունված է, որ կա արցախյան հարցի վերջնական կարգավորման երկու սկզբունք, կամ "ազգերի ինքնորոշման", կամ "տարածքային ամբողջականության", և բանակցությունները հիմնականում ընթանում են այս երկու սկզբունքների հիման վրա փոխզիջումային տարբերակ գտնելու համար։

Ինձ հետքրքիր է, իսկ գոնե մեր հատուկ ծառայությունները գոնե թեորիապես ընդունու՞մ են, որ կարող է լինել նաև երրորդ տարբերակը, ասենք՝ Ադրբեջանի որպես ամբողջական պետություն լինելը դադարումը կամ անցումը ֆեդերատիվ/կոնֆեդերատիվ պետականության մոդելի, և ինչ–որ աշխատանք այդ առումով տարվու՞մ է, թե՞ մեր հատուկ ծառայությունները միայն ներքին օգտագործման համար են (հեռախոս լսել, մարդ ծեծել...)