hreg ([info]hreg) wrote,
@ 2007-10-04 13:34:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Current mood: annoyed
Entry tags:Քաղաքականություն

Սկսեմ
Այսօր քաղաքական երկու ճամբարները, և՛ իշխանական և՛ Տեր–Պետրոսյանական, որպես իրենց նախընտրելիության ապացույց բերում են տրամաբանությունից բավականին հեռու փաստարկներ։

Իշխանության փաստարկ – "Մեր օրոք մի քանի տարի շարունակ գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, իսկ երկրի բյուջեն ավելացել է ութ անգամ"

Նկատենք, որ բոլորովին ապացուցված չէ և նույնիսկ անապացուցելի է, որ նախորդ իշխանությունների օրոք նման աճ չէր լինի։

ԼՏՊականների փաստարկ – "Մեր օրոք կոռուպցիա թեև կար, բայց այսքան համատարած չէր, իսկ ընտրախախտումները անհամեմատելի քիչ էին"

Նկատենք, որ բոլորովին ապացուցված չէ և նույնիսկ անապացուցելի է, որ կոռուպցիան և ընտրախախտումները չէին հասնի այսօրվա մակարդակին, եթե նույնիսկ նախորդ իշխանությունը մնար, չէ՞ որ դժվարը սկսելն է։

Եվ զարմանալի է, որ բազում մարդ, նաև կրթված ու բանիմաց, ուտում են այս փաստարկների կուտը ու քննարկում են ու վիճում են ու ապացուցում են ու հերքում են նույն այս անիմաստ փաստարկները։



(Post a new comment)


[info]dabavog
2007-12-16 11:00 am UTC (link)
Ես ստորեւ բերված բառերը հաճախ եմ հիշում, քանի որ հանճարեղ են

" -- Какого Фердинанда, пани Мюллерова? -- спросил Швейк, не
переставая массировать колени.-- Я знаю двух Фердинандов. Один
служит у фармацевта Пруши. Как-то раз по ошибке он выпил у него
бутылку жидкости для ращения волос; а еще есть Фердинанд
Кокошка, тот, что собирает собачье дерьмо. Обоих ни чуточки не
жалко."

Պ.Ս. Կարդացի գրածներդ, 97 տոկոսով համաձայն եմ
3 տոկոսը թողնում եմ, կարող ա մի բան չեմ նկատել
պ.պ.ս. մենք ծանո՞թ ենք

(Reply to this)(Thread)


[info]hreg
2007-12-16 11:38 am UTC (link)
Մեջբերումն իրոք որ հանճարեղ է, ինչպես ամբողջ գիրքը, դրա համար էլ մոտ մեկ դար անցնելուց հետո էլ իր ակտուալությունը չի կորցնում։

>Պ.Ս. Կարդացի գրածներդ, 97 տոկոսով համաձայն եմ

չեմ ժխտի, որ այս տողն ինձ հաճելի էր :)

>պ.պ.ս. մենք ծանո՞թ ենք

ոչ, դեռ ոչ :)

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…