hreg ([info]hreg) wrote,
@ 2008-03-12 12:58:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
ԶԳՈՒՇԱՑԵՔ ԿԼՈՆԵՐԻՑ
հարգելի ԿՄ ընկերներ

երեկ Սերժ Սարգսյանի բլոգում իմ տրված հարցին մարտի 1–ի իրադարձություններից հետևություններ անելու վերաբերյալ այսօր ստացել եմ պատասխան նամակ հետևյալ բովանդակությամբ՝

––––––––––––––––––––––––––––––––––
Միակ հետևությունը դա այն է, որ մեր իրավապահ մարմիները չափից ավելի
փափուկ էին տրամադրված ընդիմության դավաճանական արարքների նկատմամբ: Մենք մտադիր ենք խորհրդարանում առաջարկել օրենքների
մի փաթետ, ըստ որի ցանկացած նման դավաճանության դեպք կպատժվի
ամենայն խստությամբ. ընդիմության ցանկացած մասնակից` դատական ճեպընթացից հետո, կուղարկվեն ուղղիչ գաղութներ, որտեղ հնարավորություն կունենան մտածել իրենց վարքի և հայրենասիրուտյան հասկացության մասին:
–––––––––––––––––––––––––––––––––

Ճիշտն ասած սկզբի մի քանի րոպեն շոկի մեջ էի, քանի որ նման պատասխան չէի սպասում, հետո պատասխանի ոճը կասկածելի թվաց, հետո հենց բլոգում ստուգեցի ու տեսա, որ այնտեղ իմ հարցին պատասխան չկար։ Ավելի ուշադիր նայելով թե ումից է նամակը հայտնաբերեցի, որ կլոնից է՝ serzhsargssian serzhsargssyan–ի փոխարեն։

Խնդրում եմ տարածեք, որ մյուսներն էլ իմանան։


(Post a new comment)


[info]narjan
2008-03-12 11:27 am UTC (link)
Հա ես էլ եմ ստացել պատասխան, բայց երեկ մի այլ նմանատիպ կլոնի պատճառով (չեմ տեղադրում հիմա հասցեն) կոփված էի:
Ախր ովքեր որ սրա հետեւը կանգնած են մի քիչ խելք ունենային ու այսքան զռռան կերպով չպատասխանեին լավ դիվերսիա կլիներ :)

(Reply to this)(Thread)


[info]hreg
2008-03-12 11:34 am UTC (link)
:)
հարցերդ վերջն էին, ինչ էլ հավես ես արել էդքան գրել ես, մնանք պատասխանի սպասող :)

(Reply to this)(Parent)(Thread)


[info]narjan
2008-03-12 01:03 pm UTC (link)
Շնորհակալ եմ :)
Դե հույսս էլ էտ ա, որ պատասխաններ կլինեն եւ հարցերի հետ մեկտեղ կհրապարակվեն: Գոնե սա որ հրապարակվի ու կարդացվի լավ է:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]hreg
2008-03-12 01:11 pm UTC (link)
տեսնենք, կարծում եմ պատասխաններն ավելի շատ ընդհանուր ու լղոզված են լինելու, բայց դե չեղածից լավ ա հաստատ։

(Reply to this)(Parent)


[info]aregjan
2008-03-12 05:37 pm UTC (link)
ոչ միայն ոճն է տարօրինակ, այլ նաև քերականությունը. :))

"ընդիմության ցանկացած մասնակից` դատական ճեպընթացից հետո, կուղարկվեն ուղղիչ գաղութներ..."

(Reply to this)(Thread)


[info]hreg
2008-03-13 06:31 am UTC (link)
սկզբից մտածեցի, թե արագ–արագ են գրել դրա համար էլ սխալներ են արել :)

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…