hreg ([info]hreg) wrote,
@ 2008-02-24 11:57:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈՒՆ
Երեկ մոտ 30 րոպե կանգնեցի միտինգավորների հետ, նայեցի երթը։ Փաստ է, որ բողոքի ալիքը կա, այն բարձրացված է և բավականին մեծ է, թե ում կողմից և ինչ նպատակներով է բարձրացված՝ սա ուրիշ հարց է։ Հիմա շատ լավ կլիներ, եթե ինչ–որ ձևով այս ալիքը պրոլևոնականից փոխվեր հակաընտրակեղծիքականի և միտինգավորները "ԼԵՎՈՆ–ԼԵՎՈՆ"–ի փոխարեն գոչեին "ՈՉ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՆ",  Լևոնի մասնակցությունն էլ ընկալվեր որպես "մոլորյալ զավակ"–ի վերադարձ և մեղքերի թողություն, ընդ որում բոլորովին կարևոր չէ Լևոնը իրապես զղջում է, թե ոչ։

Այսպիսի շարժում սկսելու լավ առիթ է [info]narjan–ի առաջարկած  այս ակցիան։

P.S. եթե այնուամենայնիվ այս միտինգների արդյունքում իշխանափոխություն տեղի ունենա, ապա այն հստակ կարելի է անվանել արևածաղիկների հեղափոխություն, ավելի ճիշտ՝ արևածաղկի սերմերի։  ՉՐԹՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸԸԸԸԸԸԸԸ։


(Post a new comment)

Ստուգարք!
[info]robbt
2008-02-24 08:34 am UTC (link)
"արեւածաղկի սերմերի հեղափոխություն"

:)))
Չրթելու' ենք:


(Reply to this)(Thread)

Re: Ստուգարք!
[info]hreg
2008-02-24 08:49 am UTC (link)
Re: Չրթելու' ենք

:))) սպանեց

(Reply to this)(Parent)


[info]narjan
2008-02-24 08:42 am UTC (link)
Այս ամենի մեջ կա մի շատ ցավալի բան: Այս ողջ բողոքական զանգվածին ամենից շատ ոգեւորում է ոչ թե հենց ինքը՝ հավաքված մարդկանց քանակը, վճռականությունը, այլ ոգեւորում են ճամբարափոխները՝ Մանվելի, Ջհանգիրյանի նմանները: Այ սա է, որ լրիվ հուսահատում է որեւէ առողջ՝ ոչ Լեւոնական ալիքի բարձրացման ակնկալիքները:

Հղումի համար շնորհակալ եմ, տեսնենք մի բան կանենք, թե չէ: Վիճակն էլ է արագ փոխվում..

(Reply to this)(Thread)


[info]hreg
2008-02-24 09:01 am UTC (link)
narjan, իրականում մասնակցող զանգվածը շատ բազմաբղետ է, սկսած դասի նստելու հավես չունեցող ուսանողներից վերջացրած ցնդած պառաված օրիորդներով, ու բոլորին տարբեր բաներ են ոգևորում։
Ամեն դեպքում կարելի է առողջ ուժեր գտնել հանրահավաքին մասնակցողների մեջ և փորձել համոզել փոխել բողոքների ուղղվածությունը դեպի ընտրակեղծիքներ։

(Reply to this)(Parent)


[info]dabavog
2008-02-24 11:25 am UTC (link)
Թե ես չէի ուզում նույնը գրել՝ ամոթ ինձ :-}}}}

(Reply to this)(Thread)


[info]hreg
2008-02-24 11:35 am UTC (link)
:))
չնկատել հնարավոր չի

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…