| hreg ( @ 2008-01-31 12:36:00 |
Երբ 1996–ի քարոզարշավի ընթացքում Վազգեն Մանուկյանն իր ծրագրում խոստանում էր բարձրացնել աշխատավարձերը 3 անգամ, երկնագույն էկրանից Լևոնն իրեն հատուկ ոճով բացատրում էր, թե իրենք հենց վաղը կարող են դա անել, բայց դրա հետևանքով առաջացած սղաճը արդյունքը կհավասարեցնի 0–ի, և նրա ամբողջ կերպարանքն արհամարհանք էր արտահայտում նման կիսագրագիտության նկատմամբ։ Այսօր նրա նախընտրական ծրագրում տեղ է գտել թոշակների 3 և աշխատավարձերի 2 անգամ բարձրացումը, բա ու՞ր մնաց սղաճը։
Նոր–Նորքում ընրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շատ վրդվովվում էր, թե այդ ինչպե՞ս են պատրաստվում համ կրճատել հարկերը համ էլ ավելացնել բյուջետային աշխատավարձերը։ Այս մարդն իրո՞ք չի հասկանում, թե՞ ձևացնում է։
Արթուր Բաղդասարյանն իհարկե անցավ բոլոր ռեկորդները, առաջարկելով անցնել պայմանագրային բանակի, քանի որ վտանգի դեպքում միշտ էլ կարելի է ընդհանուր զորահավաք անցկացնել։ Իսկ որ զինվորական ծառայություն չանցածները կանոնավոր բանակ չեն կարող լինել այլ լավագույն դեպքում թնդանոթի միս, երևի գլխի չի ընկնում։ Ընդհանրապես ինչու՞ մինչև հիմա ոչ ոք նրան տեղյակ չի պահել, որ ցանկացած երկրի ռեզերվը հաշվվում է զինվորական ծառայություն անցածներով։