hreg ([info]hreg) wrote,
@ 2007-12-17 13:51:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Արցախ

Լավագույն տարբերակը
Ենթադրենք մի օր Ալիեվ կրտսերը, բուռն գիշերվանից հետո արթնանալով շատ բարձր տրամադրությամբ, ասում է

"Սիրելի հայեր (արդեն խնդալու ա), որոշել եմ Ղարաբաղյան հարցում համաձայնվել ձեր համար լավագույն տարբերակին, Ղարաբաղը ստանում է անկախություն ԼՂԻՄ+Քելբաջար+Լաչին սահամաններում, մենակ թե թողեք էս մեր խեղճ փախստականները հետ գան իրանց տները ու սրանից հետո հաշտ–համերաշխ ապրելու ենք"։

Դե պարզ ա, մենք մի հատ ուշաթափվում ենք անսպասելիությունից հետո ուշքի ենք գալիս ու մի հատ էլ ուշաթափվում ենք հրճվանքից հետո քեֆ–ուրախություն, տաշի–տուշի, պրեզիդենտի շնորհավորական ուղղերձ, փախստականների վերադարձ և այլն։

Բոլորիս հայտնի է մեր և ադրբեջանցիների ծնելիության մակարդակների տարբերությունը և 50 տարի անց Արցախում և հարակից շրջաններում հայ։ադրբեջանցի 9։1 հարաբերակցությունը դառնում է 5։5, իսկ եվս մի 50 տարի հետո 1։9 և ինքնաբերաբար տարածաշրջանը կորցնում ենք։

Կասկածներ ունեմ, որ մոտավորապես նույն սցենարով ենք կորցրել մեր հայրենիքի մեծ մասը։

Էս էլ մեզ լավագույն տարբերակ։



(Post a new comment)


[info]zloyan
2007-12-17 10:31 am UTC (link)
ԻՄՀՈ ելքը – Իսրայելի տարբերակն է: Հրեաների ծնելիությունը շատ ավելի ցածր ա, քան արաբներինը, բայց իմիգրացիայի հաշվին իրանք դիմանում են:
Իհարկե այսօր դա մի քիչ ուտոպիստական ա թվում, բայց եթե Հայաստանը լինի տնտեսապես զարգացած, եվրոպական ստանդարտներով երկիր, աշխարհի հայերի զգալի մասը կվերադառնա, ընդ որում կգան նույնիսկ մարդիկ, որոնց տատը յա եղել ա հայ, յա չի եղել… ՈՒրիշ տարբերակ չեմ տեսնում:

(Reply to this)(Thread)


[info]hreg
2007-12-17 10:46 am UTC (link)
Իսրայելի տարբերակը լավ է որ նշեցիք։ Բացի իմիգրացիայից նրանք նաեվ մշտական թեթեվ պատերազմի մեջ են արաբների հետ, ինձ թվում է, որ սա հատուկ է արվում հիմնականում Արաբների դեմոգրաֆիական էքսպանսիան կանխելու համար։ Այսինքն հասկանում են, որ լիակատար խաղաղությունը կբերի հրեաների կլանմանը արաբական աշխարհի կողմից։ Սա զուտ ենթադրություն է իհարկե, բայց ինձ թվում է, որ ոչ ամբողջովին է զուրկ տրամաբանությունից։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]zloyan
2007-12-17 10:57 am UTC (link)
Հետաքրքիր միտք ա: բացառված չի, որ հենց այդպես ա: Բայց մյուս կողմից, իրենք աշխատում են միաժամանակ բոլոր արաբական երկրների հետ վատ հարաբերությունների մեջ չլինեն: Դրա համար օրինակ Եգիպտոսի հետ հաշտության գնացին, թեկուզև զիջուների գնով:

(Reply to this)(Parent)


[info]ahousekeeper
2007-12-17 11:18 am UTC (link)
Հրեաները մեզանից մի 3-4 անգամ ավելի շատ են, այսպիսով մարդկային ռեսուրս ունեն հայրենադարձնելու։ Մեր մոտ այդ ռեսուրսները շատ ավելի քիչ են։

Բայց հասկանալի է, որ եղած ռեսուրսն էլ ընդհանրապես չի օգտագործվում, ավելին՝ արվում է ամեն ինչ, որ մարդիկ ոչ թե վերադառնան հայրենիք, այլ հայրենիքը լքեն։ Ցանկության դեպքում Արցախի ազատագրված տարածքը հնարավոր էր բնակեցնել մի 40000-50000 հոգով, բայց ամեն ինչ արվում է, այդպիսի շարժը կասեցնելու համար։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]zloyan
2007-12-17 02:11 pm UTC (link)
ճիշտ ես
Ավելին ասեմ, եթե ասենք Քելբաջարում Լաչինում և Շուշիում
ապրեին մի քանի հազար /թեկուզ չորս-հինգ հազար, ոչ ավել/ԱՄՆ կամ Եվրամիության քաղաքացի հայեր ապրեին, իրավիճակը լրիվ ուրիշ կլիներ: Իսրայելի "օկուպասցված" տարածքներում ինչքան այդպիսի հրեաներ են ապրում...
թող մեզ մոտ ասենք հինգ անգամ քիչ լինեին, բայց դա էլ չկա, բոլորին միասին հաշվես երևի տենց հարյուր հոգի չի լինի...

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…