| hreg ( @ 2007-11-22 20:21:00 |
Հիշում եմ ԼՏՊ–ն իր հրաժարականից մի 3–4 օր առաջ մամուլի ասուլիս տվեց, որտեղ մեկնաբանում էր, թե ինչ նախնական պայմանավորվածություններ կան արցախյան հարցում և ինչպիսի փուլային սցենար է պլանավորվում։ Հիշում եմ, որ դա դիտել եմ ուշ երեկոյան, իսկ հետո չէի կարողանում քնել, որովհետեւ շատ դառնացած էի ներկայացված սցենարից։ Չեմ հիշում, որ այս 10 տարվա ընթացքում գոնե 1 անգամ այդ ասուլիսը նորից եթեր տան։ Մի՞թե ժապավենն էլ է կորել։