hreg ([info]hreg) wrote,
@ 2007-10-27 12:23:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Արցախ

Ընդունված է, որ կա արցախյան հարցի վերջնական կարգավորման երկու սկզբունք, կամ "ազգերի ինքնորոշման", կամ "տարածքային ամբողջականության", և բանակցությունները հիմնականում ընթանում են այս երկու սկզբունքների հիման վրա փոխզիջումային տարբերակ գտնելու համար։

Ինձ հետքրքիր է, իսկ գոնե մեր հատուկ ծառայությունները գոնե թեորիապես ընդունու՞մ են, որ կարող է լինել նաև երրորդ տարբերակը, ասենք՝ Ադրբեջանի որպես ամբողջական պետություն լինելը դադարումը կամ անցումը ֆեդերատիվ/կոնֆեդերատիվ պետականության մոդելի, և ինչ–որ աշխատանք այդ առումով տարվու՞մ է, թե՞ մեր հատուկ ծառայությունները միայն ներքին օգտագործման համար են (հեռախոս լսել, մարդ ծեծել...)



(Post a new comment)


[info]ahousekeeper
2007-11-01 10:00 am UTC (link)
Ես այս նույն բանը արդեն մի քանի տարի է բառ առ բառ կրկնում եմ (ի դեպ, մենք իրական կյանքում երբեւէ չե՞նք հանդիպել)։

Ինչքանով ես եմ տեղյակ, ոչ միայն չեն զբաղվում, այլեւ կասեցնում են այդ ուղղությամբ աշխատելու ցանկացած փորձ։

(Reply to this)(Thread)


[info]hreg
2007-11-01 12:01 pm UTC (link)
Re: ի դեպ, մենք իրական կյանքում երբեւէ չե՞նք հանդիպել

Ինձ թվում է, մեկ անգամ հանդիպել ենք վեռնիսաժի մոտակայքի առանձնատանը։

Re: ոչ միայն չեն զբաղվում, այլեւ կասեցնում են այդ ուղղությամբ աշխատելու ցանկացած փորձ։

Գաղափար ունեք թե ինչու՞։


(Reply to this)(Parent)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-01 12:29 pm UTC (link)
> հանդիպել ենք
Պարզ է, հիշեցի :)

> Գաղափար ունեք թե ինչու՞
Ինձ թվում է վախենում են "մեծ ձյաձյաներին" ջղայնացնել։

(Reply to this)(Parent)


[info]hreg
2007-11-01 12:51 pm UTC (link)
>Պարզ է, հիշեցի :)
այ քեզ հիշողություն :) Ես ինքս շատ աղոտ եմ հիշում, դա, եթե չեմ սխալվում, մոտ 2-3 տարի առաջ էր և հանդիպումն էլ շատ կարճ է տևել, նախանձում եմ ձեզ :)

>վախենում են "մեծ ձյաձյաներին" ջղայնացնել։

վախենում ե՞ն թե՞ այդպիսի հրաման չունեն, եթե երկրորդն է ուրեմն վիճակը շատ ավելի վատ է քան կարծում ենք (տես վերջին գրառումս

(Reply to this)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…